Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Բնական միջոցներ, որոնք կօգնեն վարիկոզի դեպքում. 168.am

Բնական միջոցներ, որոնք կօգնեն վարիկոզի դեպքում. 168.am

Երակների վարիկոզ լայնացումը բավականին տարածված խնդիր է, որն առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ։ Budetezdorovy.ru-ն ներկայացրել է բնական միջոց, որը, ըստ կայքի, կարող է թեթևացնել վիճակն այս խնդրի առկայության դեպքում։

Շագանակի թուրմ.

  • 10 շագանակ՝ առանց կեղևի,
  • կես լիտր կոնյակ։


Պատրաստման եղանակը։ Մաքրեք շագանակը, կտրատեք, լցրեք ապակե տարայի մեջ, ավելացրեք կոնյակ։ Փակեք տարան, թողեք տաք վայրում մոտավորապես 3 շաբաթ։ Ժամանակ առ ժամանակ խառնեք։ 3 շաբաթ անց խառնուրդն անցկացրեք թանզիֆով, պահեք տարայում։ Այն նախատեսված է արտաքին օգտագործման համար։ Քնելուց առաջ այն քսեք ոտքերի այն հատվածներին, որտեղ երակների հետ կապված խնդիրներ են առաջացել։

Ալկոհոլային էքստրակտ.

  • 12 շագանակ՝ կեղևով,
  • 200-300 մլ կոնյակ։


Պատրաստման եղանակը։ Կտրատեք շագանակը, լցրեք ապակե տարայի մեջ, փակեք։ 6 շաբաթ թողեք տաք վայրում, պարբերաբար խառնեք։ Մի քանի կաթիլ կարող եք ավելացնել թեյին կամ ջրին։

Ուշադրություն. այս միջոցը կարող է գրգռել ստամոքսի պատերը, հետևաբար՝ գերադասելի է այն օգտագործել ուտելուց հետո։ Հակացուցված է, եթե ստամոքսի խնդիր ունեք։

Բալզամ երակների համար.

  • 5 թեյի գդալ լանոլինի քսուկ,
  • 2 թեյի գդալ շագանակի էքստրակտ,
  • 2 թեյի գդալ շագանակի թուրմ,
  • 3 թեյի գդալ վաղենակ,
  • 2 գրամ մեղրամոմ։


Պատրաստման եղանակը։ Լանոլինին ավելացրեք էքստրակտն ու թուրմը, խառնեք այնքան, մինչև միասեռ զանգված ստանաք։ Մեղրամոմը հալեցրեք ցածր ջերմաստիճանի պայմաններում, ավելացրեք խառնուրդին։ Տաքացրեք այն, խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։ Լցրեք ապակե տարայի մեջ։ Օգտագործեք օրվա ընթացքում մեկ անգամ։ Քսեք վնասված երակներին, մերսեք նուրբ շարժումներով։

Ուշադրություն. ցանկացած միջոց օգտագործելուց առաջ պարտադիր է խորհրդակցել մասնագետի հետ։ Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ